Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին ասվում Է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են կայացել անվտանգության հարցերի շուրջ: Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշաեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ կոնսուլտացիաների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը: «Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,-ավելացվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին

Հաջորդը

Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել…
Դիտել

ՀՀ դեսպանությունը տեղափոխվեց Լվով եւ Ուժգորոդ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով…
Դիտել

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է…
Դիտել

Դադարեցվել է Արցախի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share