Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ 2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի արած հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի եւ ավելի լայն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության նիստում ունեցած ելույթում:

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե եւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները եւ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին եւ մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում, Ալիեւի հայտարարությունները հնչում են Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի  նախարարների հանդիպման եւ հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»,- ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ տխրառչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: «Ի հեճուկս նույն եւ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով»,- ասաց վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

Հաջորդը

Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի

Առնչվող նյութեր
Դիտել

Հադրութի շրջանում շարունակում են որոնողական աշխատանքները

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ…
Դիտել

Արցախում շարունակվում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքը

Նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների իրականացրած գործողության ընթացքում Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1739 հա տարածք,…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում  են ՀՀ կառավարությունից: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share