Հայաստանը միջանցքի վերաբերյալ բանավոր խոստում չի տվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի. 

«Բազմիցս եմ նշել, որ որևէ միջանցքի բացում նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում, նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար, անհեթեթ և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ դրույթների իրականացմանը. 

«Այդ կետը տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Եռակողմ հայտարարությունը այս գործընթացում ՀՀ-ի սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ»,- ընդգծեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022. Ֆրանսիան ընդհատեց մարոկկացիների ընթացքը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հայտնում են վարչապետի…
Դիտել

19։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայունացել է․ՊՆ

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել,…
Դիտել

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է. ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share