Ուկրաինան փորձել է խափանել «Թուրքական հոսք» գազատարը.Պուտին

Ուկրաինան փորձել է խափանել «Թուրքական հոսք» գազատարը. Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մեր երկրի էլեկտրաէներգետիկական օբյեկտների և գազատրանսպորտային ենթակառուցվածքների դեմ կատարվել են մի շարք ահաբեկչություններ և նմանատիպ հանցագործությունների փորձեր, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատրանսպոտային համակարգի հատվածներից մեկը խափանելու փորձ», – ասել է ՌԴ ղեկավարը՝ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ։

ՊՈւտինի խոսքով՝ դա ապացուցվել է օբյեկտիվ տվյալներով։ Խոսքը, մասնավորապես այն հանցագործների ցուցմունքների մասին է, ովքեր նախապատրաստում էին հարձակումները, սակայն ձերբակալվել են։

Ավելի վաղ,Պուտինը նշել էր, որ Կիևը վաղուց օգտագործում է ահաբեկչական մեթոդներ, և Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է միջուկային ահաբեկչության համար՝ Զապորոժիեյի ատոմակայանի վրա հարձակումների պատճառով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հաշվապահը մեղադրվում է պետբյուջեի և բարեգործական միջոցներից մանկատանը տրամադրված գումարը հափշտակելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես…
Դիտել

Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share