Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցել է  996 մասնագետ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին, որը միտված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մասնակցել է  996 մասնագետ: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ըստ փոխնախարարի այս տարի ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Այս խմբի ուսուցիչների մոտ 11 տոկոսը դիմել էր մասնակցելու կամավոր ատեստավորմանը: Փաստացի մասնակցել է 996 ուսուցիչ կամ դիմած ուսուցիչների 72, 6 տոկոսը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջնային ստուգման արդյունքում կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը պետք է ստանա հավելավճար 30-ից 50 տոկոսի չափով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացվի 6,6 մլրդ դրամ

Հաջորդը

Թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական…
Դիտել

«Թուրքիան ցանկանում է օգնել՝ հասնել հրադադարի Ուկրաինայում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Ուկրաինայում շուտափույթ հրադադարի հասնելն է։ Աստանայում Ասիայում փոխգործակցության…
Դիտել

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share