Չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը. Տիգրան Աբրահամյան

Ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ումեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ մտադրություն ունեն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները միավորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաև ավելանալու է ֆակուլտետ սահմանապահ զորքերի ուսուցման համար:

Այն, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշություն կա, դա միանշանակ է, այլ բան է, թե ուսուցման գործընթացը ինչպե՞ս է կազմակերպվելու, ի՞նչ մասնագետներով և ի՞նչ բովանադակությամբ:

Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միավորման թեման տարբեր ժամանակներում քննարկվել է և դրանք չմիավորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու հատկապես ռազմական ավիացիոն համալսարանի բազայի՝ որպես առանձին միավոր գործելու նպատակահարմարությունը:

Վերջին տասնամյակում ռազմական ավիացիոն համալսարանը նաև լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ՝ և կրթական, և պատրաստության, և թե ուսումնասիրությունների մասով ու մասնագետները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլ նոր խնդիրներ կհարուցի:

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից, համենայդեպս, այս տարիներին, բուհերի դասախոսական կազմի, մասնագետների հետ զրույցներում ավելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնավորումները:

Կրկնում եմ՝ ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը:

Միանշանակ է, որ ռազմական կրթության առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սա ուղղակի քննարկման ենթակա էլ չի, բայց չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը»,- նշել է Տիգրան Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՆ-ն մանրամասներ է հայտնել պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Հաջորդը

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share