Պետությանը պատճառվել է ավելի քան 200 մլն դրամի գույքային վնաս (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքոմ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի չափը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, օգտագործելով ինքնությունները չպարզված անձանց կողմից կազմված, իրավունք վերապահող պաշտոնական ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ստացել գումար:

Մասնավորապես, ընկերության տնօրենը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված՝ տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիայի պայմանների իրականացման շրջանակներում, Կապան և Գորիս քաղաքներում տեղակայված կայաններում ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով պաշտոնական կեղծ փաստաթղթեր, այն է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի թիվ 346-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող և նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը, տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, փաստացի տեխզննում չանցած ավտոմեքենաների տեխզննման կտրոնների երկրորդ հատվածները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և դրանց հիման վրա խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից ստացել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 203.572.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՍՊ ընկերության տնօրենի վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել, առանձնացվել է առանձին վարույթում, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ ընկերության տնօրենի անշարժ գույքի՝ երկու հողամասի, երեք բնակարանի և մեկ արտադրամասի վրա կալանք է դրվել:

Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փաստաթղթային կեղծիքներ կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք

Հաջորդը
Մոսկվա

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները ժամանել են Մոսկվա

Առնչվող նյութեր
Դիտել

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ Դատախազությունից նշեցին, որ…
Դիտել

Քննարկվել է մետրոյի միջանկյալ կայարան կկառուցելու հարցը. Տիգրան Ավինյան

ՎԶԵԲ-ի հետ քննարկվել է Երևանի մետրոյի 2 կայարանի շինարարության և 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման հարցը: Այս մասին Ֆեյսբուքի…
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, իսկ նոյեմբերի…
Դիտել

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունը իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share