Պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը. Արման Բաբաջանյան

Գնահատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային ցանկացած ջանք՝ անկախ մասշտաբից, հարկ է դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջության վերականգնման խնդիրը: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսկացության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Եթե միջազգային կառույցները արձանագրում են, որ կա խախտում, ապա պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը, այլապես բացարձակապես կորում է առաքելությունների իմաստը: Հակառակ պարագայում, կարող է ստացվել, որ այդ առաքելությունները ավելի շատ լուծելով հետագա ագրեսիա թույլ չտալու՝ իրապես կարևոր հարցը իհարկե, այդուհանդերձ կամա, թե ակամա ստեղծում են իրավիճակ, երբ ֆիքսվում և դե ֆակտո, անուղղակի, լատենտ տրամաբանությամբ, սակայն լեգիտիմացվում է արդեն իսկ տեղի ունեցած խախտումը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանք է:

Այստեղ է, որ դիրքորոշման ամբողջությունը պահանջում է քայլերի հստակ տրամաբանություն, որոնք պետք է ամենևին ոչ հեռու ապագայում հասնեն այն կետին, երբ նույն միջազգային կառույցները պետք է դնեն արդեն իսկ տեղի ունեցած տարածքային ամբողջականությանության խախտման հետևանքի վերացման խնդիր, իսկ չվերացնելու դեպքում՝ հստակ ուրվագծեն և սահմանեն դրա հետևանքը Ադրբեջանի համար»,- գրել է Արման Բաբաջանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վազգեն Թևանյանը մեկնարկել է հաղթանակով. Մ23 ԱԱ

Հաջորդը

Գյումրու քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգը

Առնչվող նյութեր
Դիտել

Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա։ Ըստ Մակրոնի՝ եվրոպացի առաջնորդները քննարկել են այդ հեռանկարը:…
Դիտել

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ. Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share