ՊՆ-ին ամրացված հողամասը 2011 թվականին օտարվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին:

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռքբերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ):

Այնուհետև` 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռքբերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) և 824 մլն 498 հազար 84 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

2023 թվականի մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Հաջորդը

Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ծովագյուղի մոտով անցնող միջպետական ճանապարհը նորոգվում է

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ74+226-80+702 հատվածում։ Մոտ 6.5կմ ճանապարհն անցնում…
Դիտել

Զախարովան սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է մատնացույց անում

Ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովան հեռակա կարգթվ դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման։ Այսօր, ԱԳՆ…
Դիտել

Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեության, Հայաստանը պատրաստ չէ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որ անհնար են համարում ԼՂ հայերին լրացուցիչ…
Դիտել

Կաշառքի դիմաց ոստիկանությունում երեք հոգի ծառայության է անցել. հարուցվել է վարույթ

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share