ՊՆ N զորամասում նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը:

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։

Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։

Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։

Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ծառատունկին

Հաջորդը

Համապետական ծառատունկի ընթացքում տնկվել է 451 000 տնկանյութ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք

Հունիսի 8-ին` ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով…
Դիտել

Հայտնի են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի անունները

Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share