Պուտինը Էրդողանի հետ ուկրաինական հացահատիկի փոխադրման հարցով քննարկում կունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինական հացահատիկի փոխադրման թեմայի շուրջ անպայման քննարկում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ մինչ օրս «հացահատիկի գործարքի» շրջանակներում Ուկրաինայից արտահանվող պարենամթերքի միայն 3 տոկոսն է ուղարկվել ամենաաղքատ երկրներ։

Նրա խոսքով՝ նավերի մեծ մասը «հացահատիկային գործարքի» շրջանակում, որը կնքվել է կարիքավոր երկրներին աջակցելու համար, ուղարկվել է ԵՄ երկրներ։

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում, որը ներառում է կարիքավոր երկրներին օգնություն, 87 նավերից միայն 2-ն են բեռնվել: Նրանք 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք են արտահանել, որը կազմում է ընդամենը 3 տոկոս»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները նման են գաղութարարների գործողություններին, իսկ զարգացող երկրները «պարզապես հերթական անգամ խաբված են»։

«Այս մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան։ Միգուցե արժե մտածել, թե ինչպես սահմանափակել հացահատիկի և այլ պարենամթերքների արտահանումն այս ճանապարհով։ Ես անպայման այս հարցով կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահի հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հերթական տեղեկատվությունը

Հաջորդը

Կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

Հայաստանի ԱԳՆ-ն՝ Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի կապակցությամբ հայատարարություն է տարածել․ «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է չընդունել հայ ռազմագերիների փաստը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր զիվորականերին, ովքեր գերի էին ընկել ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share