Պուտինը մեղադրել է Արևմուտքին պարենային շուկայի անհավասարակշռության համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սննդամթերքի շուկայում անհավասարակշռությունը արևմտյան երկրների անվերահսկելի տնտեսական քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններից հետո ասել է, որ իրենք խոսել են հարցերի մասին, որոնք այսօր հետաքրքրում են բոլոր երկրներին:

«Նկատի ունեմ համաշխարհային շուկաներին սննդամթերք, գյուղատնտեսական այլ ապրանքներ, հանքային պարարտանյութեր մատակարարելը։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ պարենային ապրանքների շուկաների անհավասարակշռությունը մի շարք երկրների երկարաժամկետ և անպատասխանատու տնտեսական քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ արևմտյան երկրներն էլ ավելի են ապակայունացնում գյուղատնտեսության համաշխարհային արտադրությունը՝ սահմանափակումներ դնելով ռուսական և բելառուսական պարարտանյութերի մատակարարման հարցում։ Նրանք դժվարացնում են ռուսական հացահատիկի արտահանումը համաշխարհային շուկաներ՝ բարդացնելով հացահատիկ տեղափոխող բեռնատարների ապահովագրությունը և առևտրային պայմանագրերով բանկային վճարումներ կատարելը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարդու ծառը ընկել է՝ վնասելով շենքի տանիքը

Հաջորդը

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետը ԵԽԽՎ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին:…
Դիտել

Դատախազությունը Տարոն Մարգարյանից մի քանի անշարժ գույք և դրամական միջոցներ բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին…
Դիտել

ՄԻՊ հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել հավաքների և զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական հարթակների մշտադիտարկում: Մշտադիտարկման այս…
Դիտել

Աշխարհում զենք են թափ տալիս, իսկ Հայաստանում՝ մատ (տեսանյութ)

Ուկրաինական պատերազմական շաբաթն ու հայկական խորհրդարանական տրագիկոմեդիան։ Ռուս-ուկրաինական հակամարտության եւ Հայաստանի խորհրդարանական շաբաթվա իրադարձությունների ամփոփումը։

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share