Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահին եւ վարչապետին

Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Պուտինն իր ուղերձներում նշել է, որ երկու երկրների միջև սերտ գործակցություն է հաստատված տարբեր ոլորտներում, կառուցողական գործակցություն՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մերձավորության վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոն

Հաջորդը

Կրկնակի տոն՝ «Երբ բոլորը հավասար են» սոցիալական հասարակական կազմակերպությունում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրադրությանը։ «Սիրելի հայրենակիցներ, այժմ ուզում եմ դիմել ձեզ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share