Պուտինը փոխել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակել է Միխայիլ Եվդոկիմովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության հարթակում։

«Միխայիլ Նիկոլաևի Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան… Միխայիլ Նիկոլաևիչ Բոչարնիկովին ազատել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից», – նշված է հրամանագրերում:

Եվդոկիմովը ծնվել է 1959 թվականին, ՌԴ ԱԳՆ-ում աշխատում է 1981 թվականից։ Նրան շնորհվել է 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի կոչում։ 2011 թվականից նախարարությունում զբաղեցնում է ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննիչը 40.000 դոլար կաշառք է ստացել և խաբեությամբ 5000 դոլար հափշտակել. գործի նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, թե իբր հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի. Պապիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Փորձագետների կարծիքը՝ շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամն այս շաբաթ կրկին չհանգուցալուծվեց։ «Ազդագիր» կայքը ամփոփել է շաբաթվա ընթացքում տեղի ոււնեցած սահմանային իրադարձությունները եւ…
Դիտել

Վրաստանի նախագահը դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «վտանգավոր էսկալացիան» և կոչ արել հարևան երկրներին՝ խաղաղություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share