Պուտինը և Ռայիսին մասնակցում են Ռեշտ երկաթուղային հատվածի համաձայնագրի ստորագրման արարողությանը

Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցում են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումները։

Համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։

Պուտինն ավելի վաղ նշել էր, որ այս նախագիծը հետաքրքրում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին, այլև համաշխարհային առևտրի բոլոր մասնակիցներին, որովհետև լոգիստիկայի տեսանկյունից «դա զգալի լրացում է Սուեզի ջրանցքին և սևծովյան նեղուցներին»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը «էժանացնում է երթուղին, նշանակում է նաև, որ ապրանքների վերջնական գինն ավելի ցածր կլինի»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Հաջորդը

Արտադրական կանեփին առնչվող նախագիծն արժանացավ հանձնաժողովի բացասական եզրակացության

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի…
Դիտել

Մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ…
Դիտել

ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային գործակցության հարցերով նախարարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային գործակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share