ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր բնորոշ տգեղ ձևով է խոսել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությունը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախարարությունն անդրադարձել է Բլինկենի հայտարարությանը Ղազախստանում տիրող իրավիճակի և ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հանրապետություն մտցնելու մասին: ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես ասել էր, որ «երբ ռուսները քո տանն են, կարող է դժվար լինել նրանց ստիպել հեռանալ»։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կատակել է Ղազախստանի ողբերգական իրադարձությունների մասին իրեն բնորոշ տգեղ ձևով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram ալիքում։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի իրադարձություններին «բացարձակապես օրինական է», ինչի մասին ծանուցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նախարարությունը նաև քննադատել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության պատմական ենթատեքստերը:

«Այս մասին շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտ մարդիկ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այդ անկոչ հյուրերին իրենց տանը», – նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Նազարբաևը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաևի հետ. ՏԱՍՍ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարություն կլինի. Ավինյանը՝ իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ…
Դիտել

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի համար հայտարարությունը (տեսանյութ)

Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը աշխատանքային այցով Երևանում է: Նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share