Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց:

Նիստին չէր ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա դատարանին նամակով տեղեկացրել է առողջական խնդիրների մասին: Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ պաշտպանի բացակայության պայմաններում նիստը հնարավոր չի լինի շարունակել, ուստի որոշեց հետաձգել դատական նիստը: Այնուհետև տեղեկացրեց. «Դատարանը Արմեն Գևորգյանին թույլատրել է սեպտեմբերի 21-28-ը մեկնել ՀՀ-ից՝ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում»:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպք

Սույն թվականի հոկտեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի…
Դիտել

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել դիրքերը Հարավային Կովկասում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիան Սմիթը անդրադարձել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործունեությանը, Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և ՆԱՏՕ-ի ու…
Դիտել

Լրջագույն խնդիրներ են առաջ եկել․ Սյունիքում ՄԻՊ այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սյունիքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share