Պուտինը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

«Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Նշեմ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում։ Դիմակայության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է գործերի վիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել հավաքական անվտանգության խորհրդին»,-հիշեցրել է ՌԴ նախագահը ։

Ավելի վաղ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Նա նշել է նաև, որ պետք է ելնել նրանից, որ լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի համատեղ աշխատանքն է՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը ևս 95 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին

Հաջորդը

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա. Սեյրան Օհանյան

Աստիճանաբար համապատասխան աշխատանքի արդյունքում մենք պետք է ստեղծենք ազգային երաշխիքներ՝ վերկանգնել մեր բանակը, ուժային կառույցները, համախմբել մեր ժողովրդին։…
Դիտել

Կկազմակերպվի քաղաքացիների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵրևանի քաղաքապետի…
Դիտել

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Վաղվանից Արցախի Հանրապետության դպրոցները չեն աշխատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Վերջինս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share