Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փետրվարի 22-ին Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Հաջորդը

ՀՀ նախագահը և Կորեայի դեսպանն անդրադարձել են նոր ատոմակայանի կառուցման հնարավորություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի լայն շրջանակ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին…
Դիտել

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա. Արարատ Միրզոյան

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share