Ռուս մասնագետները վերապատրաստում են ՀՀ ԱԻՆ կինոլոգներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։

Դասընթացներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջոկատի 6 կինոլոգիական հաշվարկներ։

Միջոցառման նպատակն է բնական և տեխնածին միջավայրում զոհերի որոնման ու հայտնաբերմանը պատրաստության ուսուցումը. հիմնական ուղղվածությունը լինելու է փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումը:

Դասընթացը վարում են Ռուսաստանի փրկարարների միության Ստրավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը և ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկիյը: Ռուս մասնագետները կանցկացնեն որոնողափրկարարական շների վարժեցման տեսական ու գործնական դասընթացներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեյվիդ Փրայսը ԵՊՀ գրադարանում ծանոթացել է ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին

Հաջորդը

Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution ընկերությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեքենաների համարանիշեր գողացող խումբը բացահայտվել է

Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությունը․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share