Սեպտեմբերի 15-ից հայտարարվում է պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 – Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆինանսների նախարարության, ԵԱԶԲ եւ АКРА-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հաջորդը

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում Ուկրաինայի չորս քաղաքներից: Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը…
Դիտել

Քաղաքապետարանն արձագանքել է ավտոբուսների վարորդների բողոքին

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն արձագանքել է…
Դիտել

Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին լուրը ապատեղեկատվություն է

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share