Սիրիայում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան այսօր առավոտյան ենթարկվել Է հրթիռակոծության, տուժածներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Այսօր տեղական ժամանակով մոտավորապես 09:00-ին երկու հրթիռ է արձակվել կոալիցիոն ուժերի ուղղությամբ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Կոնոկո» առաքելության աջակցության օբյեկտում: Հարձակման հետևանքով տուժածներ չկան, կոալիցիայի բազային կամ սեփականությանը վնաս չի հասցվել», – նշվում է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

CENTCOM-ը հավելում է, որ ,Սիրիայի դեմոկրատական ուժերե խմբավորումն այցելել է հրթիռի արձակման վայր և այնտեղ գտել երրորդ՝ չարձակված հրթիռը: «Այս տեսակի հարձակումները վտանգի տակ են դնում կոալիցիայի ուժերը և քաղաքացիական բնակչությանը և խարխլում Սիրիայի և տարածաշրջանի՝ դժվարությամբ ձեռք բերված կայունությունը և անվտանգությունըե, – հավելել է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության խոսնակ գնդապետ Ջո Բուչինոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2022 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Հաջորդը

Առաջիկա օրերին ակնկալվում է Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ. Փրայս

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի…
Դիտել

ՄԱԿ ԱԽ-ն գումարել է արտահերթ նիստ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման…
Դիտել

Ադրբեջանցիները ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշեն համայնքի բնակչին

Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share