Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ
պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ
Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն,
ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական
աշխատանքներին:

Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից
մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:

Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում
անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները
օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած
ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը
ստանձնելու ճանապարհին:

Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության
ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:

Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի
արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:

Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել
դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կա 20 զոհ

Հաջորդը

<strong>ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share