Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 3-6-ը, 7-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ:

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրետե կղզում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հաջորդը

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. ՀՀ ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել տեղական ինքնակառավարման մարմնում կոռուպցիոն սխեմաներ (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված…
Դիտել

Տրանսպորտի ոլորտում իրականացվող աստիճանական բարեփոխումների մասին

Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում, և այդ հարցում, որպես…
Դիտել

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։ Առաջնությունն…
Դիտել

Ամփոփվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի իրականացման սկզբնական արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2020…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share