Ստորագրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։

Հանդիպման նպատակն էր՝ ամրապնդել և զարգացնել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով:
Վահե Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաև կիբերհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։ Կողմերը մտահոգություն հայտնեցին նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։

Վահե Ղազարյանը նշեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։
Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

22-ամյա երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հաջորդը

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը

Առնչվող նյութեր
Դիտել

Ողբերգական ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոմայրուղում. քրեական վարույթ է նախաձեռնվել

2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել…
Դիտել

ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը պահեստամասերը ձեռք է բերել շուկայականից բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական…
Դիտել

Ֆրանսիայում քննարկվելու են ռազմական գործակցության որոշ տարրեր. Քոչարյանը՝ Պապիկյանի այցի մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա…
Դիտել

Հավատացած եմ՝ STARMUS-ի բերած ոգևորությունը կվերածվի գիտության ու արվեստի ակնառու նվաճումների. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share