Սևանա լճի պաշարները հաշվարկվում են․Հակոբ Սիմիդյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ Սևանա լճի պաշարները հաշվարկվում են: Նպատակն այն է, որ ձկնատեսակների պաշարների հաշվարկի արդյունքում սահմանվի քվոտա, որպեսզի ձկնորսությունը բերվի օրինական դաշտ:

Նախարարը մանրամասնել է, որ առաջիկայում Չեխիայից մասնագետներ կժամանեն ՀՀ. «Սպասում ենք առաջիկայում Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան և ևս հաշվառում կանեն Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների»,- ասել է նա՝ հավելելով, որ սա արվում է այլընտրանքային մի հաշվարկ ունենալու համար:

«Հուսամ նաև՝ այս հաշվառումների արդյունքում կիմանանք դինամիկան ձկան պաշարների վերականգնման իմաստով, և հուսանք նաև՝ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակում»,- ասել է Սիմիդյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է․ նախարար

Հաջորդը

Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կան բազմաթիվ վիրավորներ

Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ…
Դիտել

Գնել Սանոսյանը Վերին Լարսում հանդիպել է վարորդներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share