Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը՝ ուրվագծելով հետագա համագործակցության նոր ուղղություններ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Հաջորդը

Քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրները

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվայում մեկնարկել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի բանակցությունները

Մոսկվայում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև։ Բանակցություններն ընթանում են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։  Ավելի…
Դիտել

Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share