Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդում էՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Վեհափառ Տեր,

Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական և միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։

Առանձնահատուկ արժևորում եմ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված հոգևոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի և մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաև Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր և կարևոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսևորումները խթանելու, հարստացնելու և պաշտպանելու գործում։

Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն և արևշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախ կժամանի իսպանացի վիրաբույժների 40 հոգանոց թիմը

Հաջորդը

Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18…
Դիտել

Հույսերը չեն մարում․ Աշոտ Գոմցյան

Հայաստան-Թուրքիա Հանդիպումից առաջ: 1.Բախտ և մոտիվացիա Բաղձալի հույսեր, աժիոտաժ, ասուլիսներ կիսապրոֆեսիոնալ հարցերով, կոչեր՝ չքաղաքականացնել հանդիպումը, սպասում… Մեր ֆուտբոլիստներից…
Դիտել

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share