Վահրամ Դումանյանը ներկա է եղել լեգենդար երաժիշտների երևանյան համերգին

Վահրամ Դումանյանը ներկա է եղել լեգենդար երաժիշտների երևանյան համերգին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Համերգային ծրագրում հնչել է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը:

Չայկովսկու գրած երեք դաշնամուրային կոնցերտներից առաջինն իրավամբ արժանացել է մեծ ճանաչման և սիրվել է երաժշտության քնարական ոգեշնչման, գույների զարմանալի հարստության և առատ մեղեդայնության շնորհիվ: Չայկովսկին իր 5-րդ սիմֆոնիան գրել է 4-րդ սիմֆոնիայից մոտ տասնմեկ տարի անց: Նրան տանջում էին կասկածները. արդյո՞ք չի սպառվել իր երևակայությունը, արդյո՞ք դեռ կարող է մեծ կտավի սիմֆոնիկ ստեղծագործություններ գրել: 5-րդ սիմֆոնիայով Չայկովսկին ապացուցել է, որ 19-րդ դարի և առհասարակ երաժշտության պատմության մեջ լավագույն սիմֆոնիստներից մեկն է: Միխայիլ Պլետնյովի փայլուն կատարումը, ինչպես երաժշտագետներն են նշում, ներդաշնակ է Չայկովսկու հանճարեղ գործերին:

Պլետնյովը նաև հրաշալի դիրիժոր և կոմպոզիտոր է, որի արվեստը դուրս է ավանդական դասակարգումներից: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմիի» գլխավոր մրցանակակիր է, ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ: Երաժշտաքննադատները նրան համարում են «կատարողական արվեստի մեջ մրցակցությունից դուրս» դաշնակահար: BBC-ի երաժշտական մեկնաբաններից մեկը այսպես է բնութագրել Պլետնյովի կատարումները. «Միայն Սկարլատիի դաշնամուրային սոնատի կատարումը նրան դասում է աշխարհի մեծագույն դաշնակահարների շարքում»:

Դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պ. Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը (1974 թվականից), եղել է նաև Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը (1997–2006 թթ.), Ցյուրիխի օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը (1997 թվականից), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (2000 թվականից), Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ (Մյունխեն), Ֆրանսիայի ռադիոյի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Փարիզ) հրավիրյալ դիրիժորը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավարտվել է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան

Հաջորդը

Փամբակ գյուղում ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Կաղարծի համայնքում բնակելի տուն է այրվել. տանտերը մահացել է

Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Արցախի Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում…
Դիտել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի…
Դիտել

Արցախից Երևան տեղափոխված պացիենտի առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share