Վան Գոգի նկարը Փոլ Ալենի հավաքածուից աճուրդում վաճառվել է ռեկորդային 117 միլիոն դոլարով

Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» նկարը՝ ամերիկացի ձեռնարկիչ, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի (1953 – 2018) հավաքածուից 117 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Christie՚s աճուրդում: Նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդել է Անգլիայի առեւտրական տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աճուրդների ներկայացուցչի խոսքով՝ այդ գինը ռեկորդ Է դարձել նիդեռլանդացի նկարչի գործերի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 1990 թվականին, երբ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» գնել Էր ճապոնացի գործարարը՝ 82 միլիոն դոլարով:

«Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» կտավը, փորձագետների կարծիքով՝ նույնպես կգնա Ասիա, սակայն նոր տիրջ անունն առայժմ հայտնի չԷ: Մագնատի հավաքածուից աճուրդով վաճառված նկարների ընդհանուր արժեքը կազմել Է 1,5 միլիարդ դոլար: Christie՚s-ի գնահատմամբ՝ դա «խոշորագույն եւ հիրավի բացառիկ աճուրդ Է արվեստի պատմության մեջ»:

Այն գերազանցել Է հասույթի ռեկորդը մեկ սեփականատիրոջ հավաքածուի վաճառքից: Ավելի վաղ միլիարդատերեր Հարրի եւ Լինդա Մաքլոուների հավաքածուն աճուրդով վաճառվել Է 922 միլիոն դոլարով: Վան Գոգը հոլանդացի գեղանկարիչ Է՝ պոստիմրեսիոնիզմի մեծագույն վարպետներից մեկը:

Ամենահայտնի գործերի թվում են «Արեւածաղիկներ»-ը, «Հիրիկներ»-ը, «Գիշերային պատշգամբ սրճարանում»-ը, «Աստղալից գիշեր»-ը եւ բազմաթիվ ինքնանկարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

Հաջորդը

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամանակավորապես կփակվեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի…
Դիտել

Գրետա Վարդանյանը՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն

Դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 243 մարզիկ, 40 երկրներից: Հայաստանը…
Դիտել

Դավիթ Տոնոյանը կալանքի տակ կմնա

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու՝ փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները կրկին նախկին նախարարին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share