Վիրավորում ստացած երկու օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ ԱՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր,, որ այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է Երասխում վիրավորում ստացած հնդիկների անունները

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Մակրոնը ներկա կլինի Ֆրանսիա-Մարոկկո խաղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում ներկա կլինի աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղին։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս…
Դիտել

Ամբողջ արդարադատությունը հայտնվեց փակուղում․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…
Դիտել

Բանակցության որոշակի դրվագներով առաջընթաց է գրանցվել․ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։ Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Կցանկանայի նշել առաջընթացը, որը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share