Տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանի ու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովի հետ մասնակցել ենք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել և մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել օրենսդրական և այլ նախագծեր՝ տեղեկատվական անվտանգության, խաղաղապահ առաքելության, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ուղղություներով։

Գործընկերներին է ներկայացվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:
Կոչ ենք արել գործընկերներին քայլեր ձեռնարկել՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական իրագործման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին

Հաջորդը

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ում առաջարկել են աշխատանքային խումբ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերլուծելու համար

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերլուծելու և…
Դիտել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով…
Դիտել

Հայաստանն ու Ուկրաինան ամրապնդում են գործակցությունը զբոսաշրջության ոլորտում

Հոկտեմբերի 7-8-ը Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա «Բացահայտիր Հայաստանը» Road show-ն, որին կմասնակցեն երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, հաղորդում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share