Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը կոչով դիմել է վարորդներին.

«Հարգելի՛ քաղաքացիներ, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Հորդորում եմ տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն:

Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ: Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին: Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հաջորդը

Պարեկային ծառայությունը հորդորում է

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6630 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք, առողջացել է 2574 քաղաքացի, արձանագրվել…
Դիտել

Գլխավոր դատախազն այցելել է Գավառի մանկատուն՝ տեղում ծանոթացել իրավիճակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի…
Դիտել

Աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Յուրաքանչյուր 7 օրը մեկ անհրաժեշտ է գործատուին ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։ Այս մասին տեղեկացնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share