Ցուցարարներից մեկը վիրահատվում է, մեկ ոստիկանի ոտքը կոտրվել է. Շուշան Դանիելյան

Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

««Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գտնվում է բուժհաստատությունում ու վերահսկում է ողջ գործընթացը:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է՝ քաղաքացիական անձ է, 1 ոստիկանի ոտքը կոտրվել է: Մյուս 27 տուժածները դեռ գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև Կառավարական առանձնատան մոտ բախում է տեղի ունեցել: Ակցիայի մասնակցիները քարեր և տարբեր առարկաներ են նետել ոստիակնների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հաջորդը

Բերման է ենթարկվել 11 անձ. հարուցվել է քրեական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր ժողովրդի մի մասն ատում է Ռուսաստանին, մի մասն ատում է Արևմուտքին, բոլորն ատում են իրար. Վազգեն Մանուկյանի կոչը

Վազգեն Մանուկյանի կոչը ժողովրդին Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր պետության, ժողովրդի գոյության առջև այժմ կանգնած է ոխերիմ թշնամի՝ Ադրբեջանը։ Տասնյակ…
Դիտել

Ավանեսյանն այցելել է ԼՂ-ում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացածներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին: «Քիչ…
Դիտել

Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս…
Դիտել

Ապրում ենք աշխարհակարգի փլուզման պայմաններում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը։ Ըստ նրա, միջուկային պատերազմի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share