Փաշինյանը և Զուպանչիչը կարևորել են նաև ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Զուպանչիչի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման

Հաջորդը

Վարչապետը և ՌԱԿ Կենտրոնական վարչության նորընտիր անդամներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին

Առնչվող նյութեր
Դիտել

Բորելը կարևորել է խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ աշխատանքի շարունակությունը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ…
Դիտել

Վերջին օրերին Ռուսաստանն ավելի քան 200 մլն դոլարի հրթիռ է կրակել Ուկրաինայի վրա Ֆորբս

Միայն հանգստյան օրերին՝ հունիսի 25-ին և 26-ին, ռուսական զորքերը 60-ից 80 հեռահար հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնց…
Դիտել

Նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ: «Ցավակցություններս եմ հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share