«Փյունիկ»-ի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել խաղադաշտ ներխուժած երեխային հարվածելու համար

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո մարզադաշտ մուտք գործած երեխաներից մեկին հարվածելու համար:

«Ցանկանում եմ հայցել ձեր ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների առաջ կանգնեցնել ակումբին, ընդհուպ մինչև ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին:

Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Նվիրված լինելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին՝  չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առաքելյանը:

Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ կապ հաստատել երեխայի, նրա ծնողների հետ և ներողություն խնդրել:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը, Երևանում ընդունելով «Դյուդելանժ»-ին, զիջել էր նվազագույն հաշվով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

Հաջորդը

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Առնչվող նյութեր
Դիտել

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

Մահացած քաղաքացին նույնականացվել է

«Սուրմալու» առևտրի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share