Ֆրանսիայի Քլամար քաղաքի պատվիրակությունը Արտաշատում հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը

Արտաշատ համայնքում այսօր հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արտաշատի համայնքապետրանի մերձակա հրապարակից մեկնարկեց քայլերթ, որին մասնակցում էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Ֆրանսիայի Քլամար քաղաքից ժամանած պատվիրակությունը փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանի ղեկավարությամբ, ավագանու անդամներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, քաղաքացիներ։

Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում բարեխոսական կարգ կատարվեց Եղեռնի սրբադասված նահատակների հոգիների համար: Այնուհետև ներկաները եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին ու իրենց խոնարհումն արտահայտեցին Մեծ եղեռնի զոհերի անմար հիշատակին:

Քլամարի պատվիրակությունը դիտել է նաև գեղանկարների և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդեսը, այնուհետև ի նշան Եղեռնի զոհերի հիշատակի պարոն Մկրտչյանը, Քլամարի փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանը և պատվիրակության անդամները ծառատունկ են կատարել Քլամարի անվան պուրակում։

Հեղինակ՝ Գեղեցիկ Բալեյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հաջորդը

Ուկրաինայում հայերի ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Առնչվող նյութեր
Դիտել

«Որդիների կանչ» հկ-ն՝ Աշոտ Փաշինյանի հետ միջադեպի մասին

«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ այսօրվա միջադեպը։ «Լուրեր են…
Դիտել

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում եւ մի քանի մարզերում

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգությանտեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության…
Դիտել

Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններ չի իրականացնի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա ռազմական գործողություններից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share