09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՊԲ-ն:

«Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լոնդոնում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա

Հաջորդը

Տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով…
Դիտել

Կայացել են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները

Իտալական «Ռոման» Ամստերդամում մրցեց հոլանդական «Այաքսի» հետ։ Հռոմեական թիմը հաղթեց 2։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share