1 միլիոն լարիի խարդախություն. Վրաստանում 9 մարդ է ձերբակալվել անօրինական վարկ ստանալու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ինն անձանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսել ընդհանուր արժեքով ավելի քան 1 միլիոն լարի (ավելի քան 370 հազար դոլար) անօրինական վարկ ստանալու փաստով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից:

Հետաքննության տվյալներով՝ անօրինական ճանապարհով վարկ ստանալու համար մեղադրյալները վարկային հայտեր են լրացրել տարբեր առևտրային բանկերում, որտեղ կեղծ տեղեկություններ են գրանցել ֆինանսական դրության վերաբերյալ: Բացի այդ, նրանք կեղծ փաստաթղթեր են ներկայացրել իբր դրամական փոխանցումներ ստանալու մասին:

Այդպիսով, նրանք անօրինական կերպով ստացել են ավելի քան մեկ միլիոն լարի: Հետաքննությունը շարունակվում Է «Վարկի անօրինական ստացում» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում Է ազատազրկում երկուսից մինչև հինգ տարի ժամկետով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետն ու Շվեյցարիայի նախկին նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Հաջորդը

Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր

Առնչվող նյութեր
Դիտել

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական…
Դիտել

Դիմակավորված ձկնորսները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի ուղղությամբ բենզինով լցված շշեր, փայտեր են նետել

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց…
Դիտել

Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշման կատարման համար. Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է. «Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի…
Դիտել

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Հայաստանի ՊՆ տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share