15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում

Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Այս մասին տեղեկացվել է Երեևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը:

Սարի թաղի 16 փողոցն ապահովվել է գիշերային լուսավորությամբ: Տեղադրվել է 220 LED լուսատու:

Ավարտվել են նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի օղակաձև ճանապարհի երկրորդ հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը: Վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: Հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Ձմռան ամիսներին ևս սահմանված կարգի համաձայն տնտեսվարողները պարտավոր են մայթերը մաքրել ձյան ու սառույցի կուտակումներից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարում մեկնարկել է ֆուտբոլային հրավառությունը

Հաջորդը

Երևանում կկայանա Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

«Քարֆուր Արմենիան» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենը քննարկել են նոր ներդումային ծրագիր: Այս…
Դիտել

Դեսպան Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Ս.թ. մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա…
Դիտել

ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը

ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության…
Դիտել

Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ Ուրախ եմ այսօր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share