17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ

2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով՝ քաղաքացի Գ.Գ.-ին տվել են 70 հազարից մինչև 300 հազար ՀՀ դրամ: Գ.Գ.-ն, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառք տալ որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ:

Դատախազը 2023 թվականի հունիսի 14-ին և 16-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ 17 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու փորձը):

Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2023 թվականի հունիսի 24-ին՝ Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը) (25 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու դրդչության փորձ) (24 դրվագ) և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձ) (1 դրվագ): Դատախազը 2023 թվականի հուլիսի 4-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին․Սնուփ Դոգ

Հաջորդը

Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու

Առնչվող նյութեր
Դիտել

Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա համայնքոմ տեղադրվեց ՀՀ դրոշը

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման  «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության շրջանակում մարտի 5-ին Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, տեղի…
Դիտել

Պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի շահերից․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է.…
Դիտել

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգույթան մասնագետ Սամվել Մարտիրոսյանն զգուշացնում է, որ լուրջ հաքերային հարձակման են ենթարկվել պետական կառույցները։ Այս մասին մասնագետը…
Դիտել

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում

Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Այս մասին տեղեկացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share