2016-ի ապրիլը՝ 2020-ի ողբերգության սկիզբ

7 տարի առաջ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը  ադրբեջանական բանակը արցախաադրբեջանական շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով  լայնամասշտաբ հարձակում էր սկսել: Առավել թեժ մարտեր էին ընթանում  արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարևելյան  ուղղություններում:

Ադրբեջանը իր առջեւ նպատակ էր դրել բլից կրիգով ճեղքել Արցախի պաշտպանական գիծը եւ մի քանի օրվա ընթացքում գրավել ամբողջ Արցախը:

Ադրբեջանական զինուժը կիրառում էր իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, այդ թվում եւ անօդաչու թռչող սարքերը:

Չնայած մարտական գործողություններում ներգրավված մարդկային եւ զինտեխնիկայի զգալի ներուժին Ադրբեջանի Զինված ուժերին չհաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրը՝ դուրս գալ օպերատիվ խորություն և ռազմական ճանապարհով բեկում մտցնել Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Արցախի Պաշտպանության բանակին եւ հազարավոր կամավորներին հաջողվեց գրագետ պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ իրականացնել ինչի շնորհիվ  հնարավոր եղավ կանգնեցնել թշնամու ռազմական մեքենան:

2016թ. Ապրիլյան մարտական գործողությունները 1994թ. մայիսին ձեռք բերված զինադադարից հետո  ամենախոշորն էին: Տապալելով բլիցկրիգը Ադրբեջանը 4 օր տեւած ակտիվ ռազմական գործողություններից հետո համաձայնվեց հրադադար կնքել: Ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերը կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին:

Պատերազմն ավարտվեց, սակայն ապրիլյան քառօրյան բազմաթիվ հարցեր առաջացրեց,որոնք էլ հետագայում անկյունաքարային դարձան Արցախի հակամարտության կարգավորման համար եւ արդեն  արդեն  2020 թվականին հանգեցրեցին ավելի լայնամասշտաբ պատերազմի իր ողբերգական հետեւանքներով:

Ապրիլյան քառտօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը Արցախում կորցրեց մոտ 800 հա տարածք: Ըստ պաշտոնական տվյալի հայկական կողմից  պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 100 զինծառայող:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

Հաջորդը

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ես ուզում եմ վերացնել ատելության մթնոլորտը. Գևորգ Առստամյան

Ես ուզում եմ վերացնել ատելության մթնոլորտը․ արցախցի հանրային գործիչ Գևորգ Առստամյան ՄԱՆՐԱՄՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ․

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share