2022 թվականի բյուջեն հաստատվեց

Պատգամավորները դեկտեմբերի 9-ի նիստում 61 կողմ, 19 դեմ ձայներով հաստատել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն:

Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին, «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ: Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2022 թվականին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանում 3 շաբաթ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ, օրինակ՝ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով:

Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաեւ կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտվեց Սիրիային

«Sada Cup»-ի վերջին խաղային օրը Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հանդիպեց Սիրիայի ընտրանուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հանդիպման Հայաստանի թիմը մոտեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share