2022 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 11-12 տոկոս

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ 2022 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 11-12 տոկոս:

Խաչատրյանը հիշեցրեց, որ 2022 թվականի 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

«Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնել պետբյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը»,-ասաց նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Հաջորդը

Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը դիմել է միջազգային դատարաններին

Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա…
Դիտել

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

Հայաստանի ԱԳՆ-ն՝ Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի կապակցությամբ հայատարարություն է տարածել․ «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share