25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։ 

Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և  դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։ 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումները անդրադարձել են  Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա: 

Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ  2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ  նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է  շուրջ 5 տոկոս: 

Ներկայումս, համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիքը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 տոկոսին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում ՝ շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 տոկոս թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն։

Դիզելային վառելիքի շուկայում Հանձնաժողովի ուսումնասիրությունը շարունակվում է։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Լվովի մարզպետի հետ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը գործարարների հետ այցելել է Հնդկաստանի Մումբայ քաղաք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 90%-ով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների…
Դիտել

Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…
Դիտել

Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման. ՄԻՊ

Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ…
Դիտել

Զոհված զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտությունները շարունակվում են

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների կամ մասունքների ԴՆԹ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share