27-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է 3 տղամարդկանց

Հուլիսի 18-ին, ժամը 00.53-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի և գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 52 տարեկան տղամարդ: Ժամը 02.45-ին նույն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 52-ամյա տղամարդ:

Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Ժամը 06.09-ին հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. կտրած-պատռած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 52-ամյա ևս մեկ տղամարդ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները վնասվածքները ստացել են Նոր Նորքի 4-րդ զանգվածում:

Հուլիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Թևոսյան փողոցի արտադրամասի բակում վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածների, 27-ամյա երիտասարդի և այլ անձանց միջև։ Վիճաբանության ընթացքում էլ 27-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 52-ամյա երեք տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ ֆորմատով

Հաջորդը

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հրապարակել է նոյեմբերի 16-ի մարտերի 6 զոհի տվյալները

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով,…
Դիտել

Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։ Որոնումներն…
Դիտել

ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, պիտի անցնենք դրանց իրականացմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի…
Դիտել

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share