29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ամբողջ երկայնքով. Սենոր Հասրաթյան

Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ամբողջ երկայնքով: Այս մասին «ֆեյսբուքում» գրել է Արցախի ԶՈՒ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը։ 

«Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ ուներ ճեղքել Վարանդայի հովտի պաշտպանությունը, ապա զարգացնելով առաջխաղացումը Կարմիր շուկա-Սարուշեն-Շոշ-Ստեփանակերտ ուղերթով հասնել հանրապետության մայրաքաղաքին և Արցախի հարավը կտրել հյուսիսից: Ծավալված թեժ մարտերի արդյունքում նույն օրվա ժամը 16.00-ի սահմանում թշնամին հետ շպրտվեց…

Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…
Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի ու արիության գնով կարողացան ինչպես երեկ, այնպես էլ այսօր անառիկ պահել Արցախի համար ռազմավարական հույժ կարևորության այս բնագիծը…»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

Հաջորդը

Զանգվածային ջրանջատումների համար ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային…
Դիտել

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ…
Դիտել

Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի)…
Դիտել

Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share