30 %-ով կրճատվել է արտահանման ծավալները

Բերքատվության ցուցանիշներից  գոհ չեն

Գյուղատնտեսական թեժ սեզոնին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի  Արևիկ բնակավայրում  եռուզեռ է: Արարատյան դաշտի տապին, կիզիչ արևի ճառագայթների տակ գյուղացիներն այգիներից տուն չեն գնում, բերքահավաքի հերթը պտղինն է: Բանջարեղենի արտադրության և արտահանման գործում հաջողություն չունեցած արևիկցիները սպասումներ չունեն նաև այգեգործությունից շահույթ ստանալու հարցում:
 

Արևիկցի Գառնիկ Ծատուրյանն օրվա մեծ մասն անցկացնում է խաղողի այգում, սեղանի սորտի արտահանումն արդեն սկսված է, բայց ֆերմերը գործում ձեռքբերումներ չի տեսնոմ:
«Բանջարեղենի արտահանում ընդհանրապես չունեինք  այս տարի, ամբողջը տեղական շուկայում ենք իրացրել, լոլիկի կիլոգրամը 40 դրամով հանձնում ենք վերամշակող ընկերություններին: Հիմա էլ խաղողը կիլոգրամը 400-450 դրամով է արտահանվում»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց այգեգործը:
 Արևահամ խաղողի սեղանի սորտի մշակությամբ հայտնի Արևիկում այս տարի բերքատվության ցուցանիշներից գոհ չեն: Գյուղացիները բացատրում են, որ եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել պտղի արտադրության համար:
 

Արևիկից նաև սև սալոր ու դեղձ  է դուրս հանվում, կախված բերքի որակից՝ 150-250 դրամով են այս մրգերն արտահանվում:
Գառնիկ  Ծատուրյանը շեշտում է, որ իրենց ավելի շատ ռուբլու գնանկումն է վնաս հասցնում, շահույթ ստանալ չեն կարողանում:
 «Ռուսականի կուրսը շատ ցածր է, բայց ինչ անենք այլ տարբերակ չկա, բերքը դուրս է հանվում, բայց ռուբլու կուրսը խանգարում է, մեզ բան չի մնում»,- դժգոհեց արևիկցին:
Արարատի մարզի Դվին համայնքում էլ արտահանումից այգերգործները գրեթե շահույթ չեն ստացել: Նրանց խոսքով՝ ծիրանն էժան է արտահանվել, իրենք ստացած գումարով ծախսերն են փակել և բանկերի տոկոսները  վճարել, ընտանիքների սոցիալական վիճակն էլ այդպես էլ չեն կարողացել բարելավել:Դվինի բնակիչներն այլ խնդիրներ էլ  են մատնանշում, որի պատճառով այգիներից  շատ բերք չեն հավաքել:
«Ջուրը պակաս էր նախորդ տարվա բերքահավաքից հետո ծիրանի այգիները չենք ջրել, թունաքիմիկատները ժամանակին չմաքսազերծեցին, պակաս կար, սրսկումները  տեղին չենք արել, դա էլ ազդեց բերքի վրա»,-  նկատեց մեր զրուցակիցը:

Արտահանումը կաղում է

Պաշտոնական տվյալները ևս  բարձր ցուցանիշների մասին չեն վկայում: Էկոնոմիկայի նախարարությունից Ագրոպրեսի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ  օգոստոսի 4-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 78,4 հազար տոննա պտուղբանջարեղեն, այդ թվում՝ 48,9 հազար տոննա միրգ, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 111,5 և 63,3 հազար տոննայի դիմաց, կամ պտուղբանջարեղենի արտահանման ծավալները նվազել են 33,1 հազար տոննայով կամ շուրջ 30 %-ով, իսկ մրգինը՝ 14,4 հազար տոննայով կամ 22,7 %-ով։

Կանխատեսվում է, որ հանրապետությունից այս տարի արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալը կկազմի շուրջ 140,0 հազար տոննա, որից 80 հազար տոննան միրգ։ Ծիրանի այս տարվա ընդհանուր բերքը ստացվել է 88 652 տոննա, կեռասինը` 7 857 տոննա։
 
Տրամադրված տվյալների համաձայն` հայկական մրգի շուրջ 94%–ն արտահանվում է ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած քանակությունը’ Վրաստան, Ուկրաինա, ԱՄէ, Կատար, Գերմանիա, Ֆրանսիա և Ավստրալիա:
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է տվյալներ մրգի ապրանքախմբի միայն գնագոյացման մասին։
Ըստ այդմ,  հուլիսին, 2022 թ. հուլիսի համեմատ, մրգի գները նվազել են 5.7 %–ով, իսկ 2023 թ. հունիսի համեմատ՝ 8.2 %–ով:
 
Ռուբլու կուրսն՝ արտահանման կրճատման պատճառ

«Ագրարագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների նվազումը կապում է արտադրության քիչ ցուցանիշների հետ:
 Մասնագետն ըստ հերթականության թվարկում է արտադրության ծավալների նվազման պատճառները:

Հենց սկզբից ծառերը փոշոտման խնդիր են ունեցել. մի կողմից անձրևները, մյուս կողմից մեղուների պակասը, Բերբերյանի համոզմամբ, պատճառ դարձան, որ բերքը սակավ լինի:
Նա երկրորդ հանգամանքն էլ արտահանման ցածր գինն է համարում, որ այն տարի արտահանողներն առաջարկեցին գյուղացիներին: Բացի այդ, ռուբլու ցածր կուրսն էլ հարվածեց արտահանմանը:

«Ծիրանի արտահանման գինը 350 դրամի դիմաց 150 դրամ առաջարկեցին, շատերն էլ,  գնից ելնելով,  բերքը չարտահանեցին: Դրամն արժևորվեց, ռուբլին՝  նվազեց, դա էլ մեծ ազդեցություն ունեցավ արտահնման վրա: Ռուսականի պատճառով արտահանողները շահույթ չէին ստանում, դա էլ պատճառ  դարձավ, որ մթերման գները նվազեցնեն: Դժբախտությունից  մեկն էլ այն է, որ մեկ արտահանող ունենք, մոնոպոլ ընկերությունն էլ ֆիքսված գին է առաջարկում արտադրողին: Արարատյան դաշտում աննախադեպ կարտոֆիլի բերք կար, բայց 70 դրամով արտահանվեց»,- նշեց նա:

Փորձագետի դիտարկմամբ՝ դիզվառելիքի բարձր գները, թունաքիմիկատների ներկրման  խնդիրները զգալի հետևանքներ թողեցին գյուղատնտեսության վրա:
 Ստեղծված պատկերը  «Ագրարագյուղացիական միավորում  ՀԿ նախագահը համարում է նաև այն, որ պետությունը չի կարողանում կանոնակարգել արտադրող- վերամշկող- արտահանող հարաբերությունները:
 

«Ագրարային քաղաքականություն չի իրականացվում, քաոս է այս բնագավառում: Պետք  է ամեն ինչ կանոնակարգվի, պետությունը վերահսկողություն իրականացնի»,- եզրափակեց նա:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

ԱԱԾ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սյունիքի մարզում ձերբակալվել է 7 անձ. ՔԿ խոսնակ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը զգուշացնում է. «Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝…
Դիտել

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:…
Դիտել

44-օրյա պատերազմը 2016թ. քառօրյա պատերազմի շարունակությունն էր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը 2016թ. քառօրյա պատերազմի շարունակությունն էր։ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share