Ներքին Հանդի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու ի հայտ եկած խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք և մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայր:

ՄԻՊ-ը հանդիպել է գյուղի բնակիչների հետ, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել մարդու իրավունքներին առնչվող հարցերով։

Գյուղացիները Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու առկա կացության հետևանքով ի հայտ եկած խնդիրները, որոնք առնչվել են անվտանգային, կոմունիկացիոն ու այլ հարցերի, շեշտել, որ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն ու մոտենալ իրենց հողատարածքներին, հետևաբար և՝ գյուղատնտեսությամբ զբաղվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակների հարցեր

Հաջորդը

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ COVID-19 համավարակը հեռու է ավարտվելուց

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնավիրուսային համավարակի ավարտը մոտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…
Դիտել

Ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգությունը․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգությունը։ «Ժողովրդավարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share