4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը կտեղափոխվի գործնական փուլ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը բնակիչների անվտանգությունն է:

Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը զրուցել է վթարային շենքերի բնակիչների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Իրականում Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք վթարային աստիճաններով հասել են մի մակարդակի, որ այնտեղ բնակվելը բնակիչների համար անվտանգ չէ։ Բավական երկար ժամանակ է՝ քննարկումներն ընթանում են, բայց գործնական լուծումների դեռ չենք հասել։ Կարծում եմ՝ այս կետից սկսած մենք ավելի գործնական լուծումների պետք է հասնենք»։

Նրա խոսքով. «Այս պահին կա կառուցապատողը, որ պատրաստ է՝ իր վրա վերցնել որոշակի բեռ: Քանի որ հրատապություն կա, այդ պատճառով ենք այս լուծման տարբերակով գնում: Իսկ ընդհանուր շենքերի մասով մեծ ծրագիր ենք ունենալու»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին

Հաջորդը

Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ՀՀ-ի և սփյուռքի համար․ Սինանյանն ընդունել է Անն Լյուոյին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share